Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում սողանքների հետևանքով զոհվել է շուրջ 30 մարդ, ևս 40 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Փրկարարների հաղորդմամբ՝ զոհերի մեծ մասը ողջ-ողջ թաղվել է սեփական տների փլատակների տակ, զոհերի թվում կա 3 երեխա:
Սողանքների ողբերգական հետևանքների մասին տեղեկատվության տարածունից հետո Իտալիայում գտնվող Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել մարդկանց համար վտանգ ներկայացնող շինությունները կարգի բերելու համար:
Հիշեցնենք, 2011թ. սողանքների և ջրհեղեղների հետևանքով Ռիո դե Ժանեյրո նահանգի Պետրոպոլիս շրջանում զոհվեց ավելի քան 900 մարդ:








































