Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկո»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերը, հաղորդում է telegraph.co.uk-ը:
«Կարմիր սատանաներ»-ը պատրաստ են Գրիզմանի տրանսֆերի դիմաց «Ատլետիկո»-ին վճարել 56 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ Գրիզմանը «Ատլետիկո»-ի կազմում անցկացրել է 29 հանդիպման և դարձել 22 գոլի հեղինակ:









































