Մադրիդի «Ատլետիկո»-ի գործադիր տնօրեն Անխել Մարինը հայտարարել է, որ թիմի հարձակվող Ագուերոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հաղորդում է Marca-ն:
«Ռեալ»-ը մեզ բազմիցս առաջարկ է ուղարկել Ագուերոյին և Ֆորլանին ձեռք բերելու նպատակով: Ագուերոյի տրանսֆերային արժեքը 45 մլն եվրո է: Նշված գումարը վճարելու դեպքում յուրաքանչյուր ակումբ կարող է ձեռք բերել նրան՝ բացի Մադրիդի «Ռեալ»-ից: Ժամանակին այդ մասին մենք պայմանավորվել ենք ֆուտբոլիստի հետ»,- հայտարարել է Մարինը: