Իտալիայի ընտրանու դեմ ընկերական հանդիպման նախօրեին Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագո Սիլվան նշել է, որ մրցակից թիմի հարձակվող Մարիո Բալոտելին շատ վտանգավոր է խաղադաշտում:
«Ես մի քիչ ծանոթ եմ Մարիոյին: Նա օժտված է հիանալի խաղային որակներով: Պետք է ասեմ, որ Բալոտելին հիանալի էր հանդես գալիս նաև «Ինտեր»-ում:
Մենք պետք է զգուշանանք նրանից: Բալոտելին շատ վտանգավոր ֆուտբոլիստ է, ով կարող է գոլային պահեր ստեղծել և արդյունավետ ավարտել իր թիմի գրոհները»,- ասել է Սիլվան:










































