ԱՄՆ-ի ոստիկանությունն այս տարվա ապրիլին ձերբակալել է Նյու Յորքի Ազատության արձանը պայթեցնելու փորձ արած կասկածյալին, հայտնում է BBC-ն:
Ինչպես հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը՝ կասկածյալ Ջեյսոն Սմիթին հետևել են իր պլանշետի զանգերով:
Նա ձերբակալվել է Տեխասում և արդեն հայտարարել է, որ հանդիսանում է ահաբեկչական խմբի անդամ:
Հնարավոր պայթյունի մասին զանգից հետո տեսարժան վայրի հազարավոր այցելուներին անհապաղ այնտեղից տարհանել են:
Եթե Սմիթը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մինչև հինգ տարվա բանտարկություն:









































