Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը, որը Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի «Նյուրնբերգ»-ի հետ խաղում կարմիր քարտի էր արժանացել ու որակազրկվել 2 խաղով, շատ է ցավում, իր արարքի համար: Այս մասին հաղորդում է Bild-ը:
Նշենք, որ հոլանդացի ֆուտբոլիստին, բացի որակազրկումից, նաև տուգանել էին 15 հազար եվրոյով:
«Շատ եմ ցավում, որ որակազրկման պատճառով չեմ կարողանում օգնել թիմիս: Մեծ սիրով 100 հազար եվրո կվճարեի, միայն թե կարողանայի հաջորդ հանդիպմանը մասնակցել»,- ասել է Ռոբենը: Հիշեցնենք, որ հոլանդացին շատ ծանր էր տարել «Նյուրնբերգ»-ի հետ խաղում գրանցված ոչ ոքին և հանդիպման ավարտից հետո հայհոյել էր մրցավարին: