Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հետաքրքրել է թուրքական «Բուրսասփոր»-ին, տեղեկացնում է Bursa Hakimiyet-ը:
Թուրքական ակումբի ղեկավարությունը դիտարկում է Օզբիլիսի տրանսֆերը գնելու հնարավորությունը և պատրաստվում է պաշտոնական առաջարկով դիմել մոսկովյան ակումբին:
Ըստ transfermarkt-ի` հնարավոր գործարքի արժեքը կարող է լինել 3,5 մլն եվրո:
Նշենք, որ Օզբիլիսի գործող պայմանագրի ժամկետը «Սպարտակ»-ի հետ լրանում է 2018 թվականի ամռանը:









































