Մեկ շաբաթում՝ օգոստոսի 8-24-ը, 20.8 հազար անօրինական ներգաղթյալ է ոտք դրել հունական կղզիներ։ Այս մասին հայտնել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ Ալ-Հուսեյնը՝ փոխանցում է AFP-ն։
Ցուցանիշն արդեն կազմում է ողջ 2014 թվականին ծովով Հունաստան հասած փախստականների ընդհանուր թվի կեսը, իսկ այդ թիվը շարունակում է անշեղորեն աճել։
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ տարեսկզբից Միջերկրական ծովով Հունաստան է ժամանել մոտ 124 հազար փախստական։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է ավելի քան 750 տոկոս։
Հուլիսին երկիր է ժամանել 50 հազար մարդ, ինչը 20 հազարով ավելի է, քան հունիսին։ Նրանք հիմնականում ծագումով Սիրիայից են, Աֆղանստանից ու Իրաքից։









































