Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 16-ին, ժամը 12.00-ին, Երևանի Բելինսկու փողոցի թիվ 32 հասցեի մոտից բաժին բերման է ենթարկվել 50-ամյա Մարատ Մ.-ն:
Մարատ Մ.-ն 2014 թ. սեպտեմբերի 11-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի /գողության փորձ/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:









































