Պորտուգալական Մադեյրա կղզում հատուկ լողափ է բացվել կույրերի և տեսողական խանգարումներով մարդկանց համար։ Իշխանությունների խոսքով՝ «Ֆորմոզա լողափը» երկուշաբթիից հաշմանդամներին տրամադրում է ծովային հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Այս մասին փոխանցում է Euromag-ը։
Նախապատրաստական աշխատանքը տարվել է 6 ամիս։ Փորձարկվել են տարբեր իրավիճակներ, որոնցում կարող են հայտնվել տեսողական խնդիրներով անձինք ջրում և ցամաքում։
Ջրում կողմնորոշվելու համար հանգստացողներին կտրվի ձայնային և վիբրացիոն ազդանշանային համակարգով ապարանջան։








































