Եգիպտոսը երկուշաբթի 4 օրով բացել է Ռաֆահ քաղաքի մոտ Գազայի հատվածի հետ սահմանը երկամսյա դադարից հետո։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Հաղորդվում է, որ ավելի քան 20 հազար պաղեստինցիներ հայցադիմում էին ներկայացրել սահմանն անցնելու վերաբերյալ, որոնց թվում շատ են բուժման կարիք ունեցողները և ուսանողները։
Եգիպտոսի իշխանությունները սահմանը փակել էին 2007 թվականին։ Այս տարի այն հատելու հնարավորություն է եղել 15 օր՝ նշում է գործակալությունը։








































