Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչն Իտալիայի Գավաթի 3-րդ փուլի` «Պերուջի»-ի դեմ խաղից առաջ խոսել է թիմի նպատակների մասին, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
«Ցանկանում ենք լավ տպավորություն թողնել, և, իհարկե, հաղթել մրցակցին: Մեր նպատակն է նվաճել Իտալիայի Գավաթը: Ինչպես ասում էր Բոնիպերտին` «հաղթանակը ոչ միայն կարևոր է, այն միակն է, որն ունի կարևորություն»:
«Միլան»-ի ԴՆԹ-ի մեջ պարզապես չի կարող չլինել գեղեցիկ ֆուտբոլիստը: Ցանկանում եմ, որպեսզի իմ ֆուտբոլիստները լինեն ագրեսիվ և գործեն անթերի»,- հայտարարել է Միխայլովիչը:








































