Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրտսեր որդու՝ Նիկոլայի հետ 70 պարկ կարտոֆիլ է հավաքել պաշտոնական նստավայրի հողամասից։ Այս մասին հայտնում է «ԲելՏԱ» գործակալությունը։
1,8 հեկտար տարածքից նրանք կարտոֆիլը հավաքել են 1.5 ժամում։
Նշվում է, որ հավաքված ամբողջ բերքը մոտ ժամանակներս կփոխանցվի ծերանոցներին ու մանկատներին։














































