Եգիպտոսում շոգից մեկ օրում 11 մարդ է մահացել։ Այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Այսպիսով՝ զոհերի ընդհանուր թիվը հասել է 87-ի, մոտ 1500 մարդ հոսպիտալացվել է։
Անոմալ շոգ եղանակը Եգիպտոսում պահանվում է արդեն մեկ շաբաթ։
Վերջին անգամ նման բարձր խոնավությամբ ու 50 աստիճանը գերազանցող շոգեր Եգիպտոսում գրանցվել են 1978 թվականին։










































