Վրաստանի նախագահը հաստատել է ինը նոր դեսպանների թեկնածությունը: Միխեիլ Սաակաշվիլին արդեն ստորագրել է համապատասխան հրամանը։ Այս մասին հայտնում է Trend.az գործակալությունը՝ հղում կատարելով Վրաստանի նախագահի մամլո ծառայությանը:
Հարկ է նշել, որ բոլոր դեսպանները խորհրդարանի կողմից հաստատվել էին դեռ փետրվարի 20-ին:
ԱՄՆ-ում Վրաստանի նոր դեսպան է նշանակվել Արչիլ Գեգեշիձեն: Նա 2001-ից Վրաստանի ռազմավարության ու միջազգային հարաբերությունների հիմնադրամի (GFSIS) առաջատար հետազոտող էր:
Չեխիայում դեսպան է նշանակվել Զաալա Գոգսաձեն: Նա 2012 թ. «Վրացական երազանք» շարժման հիմնադիրներից է:
Ֆրանսիայում դեսպան և ՅՈՒՆԵՍԿՕ-ում մշտական ներկայացուց է դարձել Եկատերինա Սիրաձե-Դելոնեն:
Հունգարիայում դեսպան է նշանակվել Զաազա Կանդելակին, Իտալիայում դեսպան ու ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ՝ Կառլո Սիխարուլիձեն:
Ավստրիայում ու ԵԱՀԿ-ում դեսպան է նշանակվել Կոնստանտին Զալդաստանիշվիլին, Լատվիայում դեսպան՝ Թեյմուրազ Ջանգալիան:
Նատալյա Սաբանաձեն նշանակվել է Բելգիայում դեսպան ու ԵՄ-ում Վրաստանի ներկայացուցիչ:
Ուկրաինայում Վրաստանի ներկայացուցիչ է նշանակվել Միխայիլ Ուկլեբան:









































