Իսպանական «Բետիս»-ը և «Լևանտե»-ն հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկաս Սիլվայի ծառայություններով:
As-ը հաղորդում է, որ երկու ակումբներն էլ արդեն առաջարկով դիմել են մադրիդյան ակումբին, որպեսզի ձեռք բերեն ֆուտբոլիստի տրանսֆերը: «Ռեալ»-ի ղեկավարությունը պատրաստվում է վարձակալության հանձնել Սիլվային իսպանական ակումբներից որևէ մեկին:
Լուկաս Սիլվան մասնակցել է Մադրիդի «Ռեալ»-ի 9 հանդիպման ու չի կարողացել աչքի ընկնել:










































