Ադրբեջանի ոստիկանությունը ևս մեկ նախկին ֆուտբոլիստ է ձերբակալել լրագրող Ռասիմ Ալիևի սպանության գործով։ Ձերբակալված նախկին ֆուտբոլիստը Ջամալ Մամեդովն է, ով հանդես է եկել «Սիմուրգ», «Թուրան» և «Գարադագ-Լոկբատան» ակումբներում։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ձերբակալվել էր նախկին ֆուտբոլիստ, ում անունը ևս Ջամալ Մամեդով է։ Նա հանդես է եկել «Ստանդարտ», «Ինտեր Բաքու», «Քարավան», «Թուրան» և «Բակիլի» ակումբներում։
Ձերբակալվել էր նաև «Գաբալա» ակումբի ներկայիս ավագ, Ադրբեջանի հավաքականի խաղացող Ջավիդ Գուսեյնովը։
Հիշեցնենք, որ մարզական լրագրող Ռասիմ Ալիևին ծեծելով սպանել էին։ Ադրբեջանի ոստիկանությունը հետաքննությունը շարունակում է։










































