Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) ամերիկացիների հեռախոսազրույցները զանգվածաբար գաղտնալսել է ոչ միայն «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման զինյալներին, այլև իրանական գործակալներին հայտնաբերելու նպատակով։
Թերթի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը վկայել են, որ ԱԱԳ-ի կողմից հեռախոսազրույցների զանգվածային գաղտնալսման թիրախում եղել են ոչ միայն «Ալ-Քաիդան» ու նրա դաշնակիցները, այլև Իրանի կառավարության գործակալներն ու նրա հետ կապված ահաբեկչական կազմակերպությունները։ Դա մասնավորապես վերաբերում է լիբանանյան «Հըզբոլլահ» շիայական շարժմանը, որին ԱՄՆ-ը համարում է ահաբեկչական։










































