Պետական այցով Բաքվում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հանդիպել է Ադբեջանի իր գործընկեր Սաֆար Աբիևի հետ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, նախարարները սկզբում հանդիպում են անցկարել ընդլայնված կազմով, իսկ հետո՝ առանձին: Նրանք կածիքներ են փոխանակել Ադրբեջանի և Վրաստանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու և ռազմական ոլորտում համագործակցություն զարգացնելու ուղղությամբ: Ալասանիան շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին իր երկրին տրամադրած օգնության համար՝ նշելով, որ դա երբեք չի մոռացվի: Ըստ գործակալության՝ Ալասանիան հայտարարել է, որ Վրաստանը, ինչպես միշտ, պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկու երկրների միջև փոխադարձ կապերի զարգացումը մեծ կարևորություն ունի տարածաշրջանի համար:
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները ստորագրել են 2013թ. երկկողմ համագործակցության ծրագիր:









































