Goal. com-ի տեղեկությունների համաձայն` «Բայեր»-ի նկատմամբ առավելության հասնելուց հետո Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսն ակնարկել է, որ չի պատրաստվում ամռանն ավարտել մարզչական գործունեությունը` մյունխենյան ակումբից հեռանալուց հետո:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտարարվել էր, որ փորձառու մասնագետն, ով ամռանն իր տեղը կզիջի Խոսեպ Գվարդիոլային, պատրաստվում է ավարտել մարզչական կարիերան:
«Կարծում եմ` դեռևս շատ անելիք ունեմ անգամ 68 տարեկանում: Սակայն ղեկավարի պաշտոն զբաղեցնել չեմ ցանկանում: Կհայտնեմ որոշմանս մասին մրցաշրջանի ավարտից հետո»,- նշել է Հայնկեսը:









































