«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի կարծիքով` մոտակա մրցակցին անգամ 15 միավորով գերազանցելու դեպքում չի կարելի թուլանալ: Հակառակը` պետք է ջանք չխնայել:
Հիշեցնենք, որ ազգային առաջնության շրջանակներում անցկացրած 29 հանդիպումներում «կարմիր սատանաներ»-ը 74 միավոր են վաստակել: Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթի»-ն իր ակտիվում 59 միավոր է գրանցել:
«Որևէ թիմ մեդալ չի ստանում որոշակի նավճումներ գրանցելուց հետո կանգ առնելու համար: Մրցաշրջանն, ընդհանուր առմամբ, լավ ենք անցկացում: 15 միավորի տարբերությունը շուրջ 6 ամսվա քրտնաջան աշխատանքի արդյունք է:
Մասնավոր ինքնաթիռները մեծ գումար կարժենան թիմի համար: Սակայն մենք ստիպված ենք դիմել նման քայլի, որպեսզի Էրնանդեսն ու Կագավան հասցնեն վերադառնալ ազգային հավաքականներից և մասնակցել «Սանդերլենդ»-ի և «Չելսի»-ի դեմ մեր թիմի կարևորագույն հանդիպումներին»,- BBC-ն մեջբերում է Ֆերգյուսոնի խոսքերը:






































