Գվինեթ Փելթրոուն ընտանիքում սահմանել է սնման այնքան խիստ ռեժիմ, որ նրա սեփական խոստովանությամբ՝ իր մտերիմները երբեմն սովի սուր նոպաներ են ունենում: Այս տարվա հունվարին Գվինեթը թողարկել է արդեն երկրորդ խոհանոցային գիրքը՝ «Ամեն ինչ լավ է» (առաջին գիրքը՝ «Իմ հոր աղջիկը», 2011 թ.) վերնագրով։
Բաղադրատոմսերի իր նոր հավաքածուում դերասանուհին պատմել է այն կերակրատեսակների մասին, որոնք արգելված են իր երեխաների՝ 8-ամյա դուստր Էփլի և 6-ամյա որդի Մովսեսի համար։ «Երբեմն, երբ իմ ընտանիքը չի ուտում մակարոնեղեն, հաց կամ մշակված հատիկներ, օրինակ՝ սպիտակ բրինձ, մեզ հետապնդում են սովի սուր նոպաները»,- խոստովանել է Փելթրոուն:
Դերասանուհին հիշել է մի դեպքի մասին, որը դարձել է նրա՝ առանց այդ էլ բավականին խիստ դիետայի սաստկացման պատճառ. «2011 թ. գարնան մի գեղեցիկ օր Լոնդոնում ես հանկարծ սկսեցի մտածել (թող դա այդքան դրամատիկ չհնչի), որ մահանում եմ: Զգացողություն ունեի, որ թուլանում եմ… Գլուխս սարսափելի ցավում էր, չէի կարողանում խոսել, ինձ թվում էր՝ չեմ կարողանում շնչել»:
Ինչպես պարզվել է, դերասանուհու նման վիճակի պատճառը միգրենն է եղել: Բժշկի խորհրդով իրականացված երեք շաբաթյա վերականգնողական դիետաներն օգնել են նրան:









































