Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատասխանատվության մեծ զգացումով է վերաբերվում Չեմպինների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում կայանալիք «Գալաթասարայ»-ի դեմ հանդիպմանը:
Այսօր «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչը Թուրքիա է մեկնել` այցելելու և ուսումնասիրելու «Գալաթասարայ»-ի խաղն ազգային առաջնության շրջանակներում կայանալիք «Կայսերիսփոր»-ի դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 2-ին և 3-ին:








































