«Բարսելոնա»-ի երկրպագուները սովորաբար սուլում են Իսպանիայի օրհներգի ժամանակ, սակայն Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղի կազմակերպիչները խոստացել են, որ այս անգամ օրհներգն այնքան բարձր կհնչի, որ երկրպագուների ձայները չեն լսվի: Այս մասին հաղորդում է Marca:
Իսպանիայի օրհներգը պետք է հնչի խաղի մեկնարկից 3 րոպե առաջ, երբ մարզադաշտում կհայտնվեն արքայական ընտանիքի անդամները:
Ձայնի բարձրությունը կլինի 120 դեցիբել: Ինչպես նշում է Marca-ն, դա համապատասխանում է շարժման մեջ գտնվող ինքնաթիռի ձայնին և կարող է վտանգավոր լինել մարդկանց առողջության համար: