«Գալաթասարայ»-ի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը մեկնաբանել է ՉԼ գավաթի խաղարկության ընթացիկ մրցաշրջանի քառորդ եզրափակչի վիճակահանության արդյունքները: Հիշեցնենք, որ թուրքական ակումբն իր ուժերը կչափի Մադրիդի «Ռեալ»-ի հետ:
«Իհարկե, «Ռեալ»-ը ֆավորիտ է մեր դիմակայությունում: Մեզ բարդ հանդիպում է սպասվում, բայց մենք կփորձենք նրանց զարմացնել:
«Ռեալ»-ում անցկացրած իմ առաջին մրցաշրջանում ես դարձա Իսպանիայի չեմպիոն: «Արքայական ակումբ»-ը լքելուց հետո ես ծանոթացա Ժոզե Մոուրինյոյի հետ, ում հետ շփվում եմ մինչ այժմ: Շնորհակալ եմ Մոուրինյոյին. նրա հետ աշխատելուց հետո իմ անունն ավելի հայտնի դարձավ»,- Սնեյդերին մեջբերում է De Telegraaf-ը:









































