Հայտարարվել են նորաձևության ամենահեղինակավոր մրցանակներից մեկի՝ CFDA-ի թեկնածուները, որը հանձնվում է Ամերիկայի դիզայներների խորհրդի կողմից: Մրցանակաների հանձնման արարողությունը կկայանա հունիսի 3-ին:
Մրցանակի (որն անվանում են նաև նորաձևության «Օսկար») թեկնածուներին հայտարարել են խորհրդի նախագահ Դիանա ֆոն Ֆյուրսթենբերգը և գործադիր տնօրեն Սթիվեն Քոլբը:
«Կանանց հագուստի լավագույն դիզայներ» անվանակարգում ներկայացված են Ալեքսանդր Վենգը, Մարկ Ջեյքոբսը, ինչպես նաև Ջեք Մաքքալոուն և Լազարո Էրնանդեսը:
«Տղամարդկանց հագուստի լավագույն դիզայների» մրցանակին հավակնում են Մայքլ Բասթիանը, Թոմ Բրաունը, Սթիվեն Քոքսը և Դենիել Սիլվերը:
Բացի այդ, Վանգն ու Proenza Schouler-ից դուետն առաջադրվել են «Լավագույն աքսեսուարների դիզայներներ» անվանակարգում: Նրանց ընկերակցել է Ֆիլիպ Լիմը:
Հայտարարվել են նաև Swarovski-ի մրցանակին հավակնողները: Այս անվանակարգում հաղթողները մեծ ֆիանանսական օգնություն կստանան ընկերությունից:
Հաղթողներին մրցանակներ հանձնելու արարողությունը տեղի կունենա հունիսի 3-ին՝ Նյու Յորքում:









































