La Gazzetta dello sport-ը տեղեկացնում է, որ Մասիմիլիանո Ալեգրիի ապագան «Միլան»-ում հարցականի տակ է հայտնվել: Նշվում է, որ թիմի սեփականատեր Սիլիվիո Բեռլուսկոնին դեռևս չի կողմնորոշվել Ալեգրիին նոր համաձայնագիր առաջարկելու հարցում:
Վերջնական որոշում կկայացվի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, որը մեծապես կապված կլինի «Միլան»-ի՝ Ա Սերիայում զբաղեցրած տեղից:
Հավելենք, որ մասնագետի ծառայություններով հետաքրքրվում է «Ռոմա»-ն: Ալեգրիի՝ «ռոսսոներիներ»-ի հետ ստորագրած համաձայնագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին:










































