Անգլիական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Մախաչկալայի «Անժի»-ն պատրաստ էր Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսի տրանսֆերի դիմաց 57 մլն եվրո վճարել:
Նշվում է նաև, որ ֆուտբոլիստը հրաժարվել է ընդունել ռուսական ակումբի առաջարկը: Տորեսը ցանկանում է 2013թ. ամառձային ւրանսֆերային պատուհանի ժամանակ վերադառնալ Իսպանիա, եթե «Չելսի»-ն ցանկանա բաց թողնել իրեն:
Տորեսի ծառայություններով հետաքրքրվում է նրա նախկին ակումբը՝ Մադրիդի «Ատլետիկո»-ն:









































