Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա Մարզահամերգային համալիրում:
«Ժողովուրղ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական վերնախավում, թեև վերջնական որոշում չի կայացվել, սակայն ամենահարմար տարբերակը համարել են սա: Նախ՝ Մարզահամերգային համալիրը բավական մեծ է ու կկարողանա տեղավորել հյուրերի ցանկալի քանակ, բացի այդ՝ Ս. Սարգսյանն այսպես փորձում է խուսանավել Օպերայի մոտ հացադուլ անող և «իր տոնը փչացնող» Րաֆֆի Հովհաննիսյանից:
Ս. Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանին ուղարկած թերթի գրավոր հարցումը մնաց անպատասխան: Իսկ Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս հարցի վերաբերյալ չկա որևէ որոշում:








































