«Միլան»-ի հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին հայտնել է, որ իրեն, այնուամենայնիվ, հաջողվել է կազմակերպել մարզաշապիկների փոխանակումը Մեսսիի հետ:
Հիշեցնենք, որ «ռոսսոներիներ»-ը զիջեցին կատալոնական ակումբին 4:0 հաշվով, իսկ Լիոնել Մեսսին հեղինակեց իր թիմի առաջին երկու գոլերը:
«Շնորհակալ եմ, Լե´ո: Դու չեմպիոն ես խաղադաշտում և նրա սահմաններից դուրս: Մենք, իհարկե, ջանք չէինք խնայում, բայց այժմ կարող եմ միայն շնորհավորել «Բարսելոնա»-ին: Ես լիովին կենտրոնացել եմ Ա Սերիայի հանդիպումների ուղղությամբ: Մենք պետք է զբաղեցնենք երկրորդ հորիզոնականը»,- Twitter-ի իր էջում գրել է Էլ-Շարավին:







































