Դիզայներները ներկայացրել են ականջակալներ, որոնք կարողանում են կանխագուշակել օգտատիրոջ տրամադրությունն ու համապատասխան երաժշտություն մատուցել: Այս մասին հայտնում է Infuture-ը:
Տրամադրության միջոցով ղեկավարվող ականջակալները ներկայացվել են South By Southwest (SXSW) ցուցահանդեսի ժամանակ: Mico անունը ստացած գաջեթը Bluetooth-ի միջոցով միանում է iPhone-ին: Այն դեռևս նախատեսված է 100 աուդիո թրեքների համար:
Գաջեթի աշխատանքի սկզբունքը կայանում է նրանում, որ ականջակալներում ներկառուցված են հատուկ ցուցիչներ, որոնք ֆիքսում են ուղեղի ազդակները: Սարքն աշխատում է հատուկ հավելվածի միջոցով: Մասնագետները խոստովանում են, որ Mico-ն կարող է երբեմն սխալներ թույլ տալ: Այն դեռևս նախատիպ է, մշակողները մտադիր են կատարելագործել այն:









































