Ավելի քան 20 մարդ է տուժել այսօր Ճապոնիայի կենտրոնական ու արևելյան մասը պատուհասած քամու հետևանքով՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնել են երկրի գլխավոր հրշեջ ծառայությունից, մարդիկ հիմնականում վնասվածքներ են ստացել քամու հետևանքով ընկնելու պատճառով:
Տիբա պրեֆեկտուրայում տուժել է 13 մարդ, Կանագավայում՝ 8: Բոլորն էլ հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Քամու փոթորիկը մասնակի վնասներ է պատճառել նաև Ճապոնիայի մայրաքաղաքին. լրջորեն խախտվել է տրանսպորտի երթևեկությունը:
Քամու ուժգնությունը առանձին շրջաններում հասել է 25 մ/վ-ի:
Մեծ Տոկիոյի գոտում, որտեղ բնակվում է մինչև 30 մլն մարդ, շատ շրջաններում չեղյալ է հայտարարվել քաղաքային վերգետնյա գնացքների աշխատանքը: Արգելվել է ծով դուրս գալ առագաստանվերին ու զբոսանավերին:










































