Ծխախոտ վաճառող երիտասարդը, որը Թունիսի մայրաքաղաքի կենտրոնում ինքնահրկիզվել էր, հիվանդանոցում մահացել է ստացված այրվածքներից,- հաղորդում է Al-Arabiya-ն:
Երեքշաբթի 27-ամյա Ադել Հադրին ինքնահրկիզվել է Թունիսի կենտրոնական պողոտաներից մեկում՝ ի նշան բողոքի գործազրկության և վատ կենսապայմանների դեմ: Ականատեսների խոսքերով, ինքնահրկիզվելուց քիչ առաջ ոստիկաններն արգելել են նրան ծխախոտ վաճառել կենտրոնական հրապարակում:
Հրապարակի անցորդները բավական արագ հանգցրել են կրակը, սակայն երիտասարդին շատ ծանր վիճակում են հասցրել հիվանդանոց, որտեղ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Վերջին երկու տարիներին Թունիսում գրանցվել է ինքնահրկիզման մի քանի դեպք՝ ի նշան բողոքի երկրում տիրող սոցիալակ վիճակի դեմ: Հեղափոխությունից հետո գործազրկությունը և աղքատությունը շարունակում են մնալ երկրի հիմնական խնդիրները:









































