Գրենլանդիայի «Առաջ» սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ալեկա Համոնդը դարձել է երկրի վարչապետ՝ դառնալով առաջին կինն այս պաշտոնում,- հաղորդում է BBC-ն:
Չնայած հաղթանակին, «Առաջ» կուսակցության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել կոալիցիա ստեղծել Գրելանդիայի կառավարությունում:
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Համոնդը խոստացել է բարձր հարկեր սահմանել հանքարդյունաբերական ընկերությունների համար, որոնք կղզու տարածքում իրավունք են ստացել մշակել ուրանի, նավթի հանքեր:
Գրենլանդիայի բնակիչներից շատերը ցանկություն են հայտնել նվազեցնել ինքնավարության կախվածությունը Դանիայից, որի սուբսիդիաները կազմում են կղզու տնտեսության առնվազն 2/3-ը:









































