Մարտի 13-ին, ժամը 04.55-ին սննդային թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի Էմինեսկու 20 տան բնակիչներ` 1990 թ. ծնված Եղիա Բոլոյանը, 1993 թ. ծնված Սևակ Կասիսը, 1987 թ. ծնված Արփինե Շահվերդյանն ու 1992 թ. ծնված Միքայել Պետրոսյանը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը բավարար է:









































