Չինաստանի հանքերից մեկում գազի արտանետման հետևանքով 21 աշխատող է զոհվել, ևս 4-ն անհետ կորել են: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Վթարը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան հարավարևմտյան Գույչժոու մարզի «Մաչան» հանքում: Դեպքի պահին հանքում 83 հանքափոր է եղել, որից 58-ին հաջողվել է բարեհաջող վեր բարձրանալ: Վթարի վայրում որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Չինաստանի լեռնաարդյունաբերության ոլորտը համարվում է աշխարհում ամենավտանգավորներից մեկը: Գետնի տակ տարբեր միջադեպերի հետևանքով տարեկան հազարավոր հանքագործներ են զոհվում:









































