Շարունակվում է International Champions Cup ընկերական մրցաշարը։
Քիչ առաջ ավարտվեց Մադրիդի «Ռեալ»-ի և Միլանի «Ինտեր»-ի պայքարը։ Մադրիդյան ակումբը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «ներաձուրիներ»-ի դարպասը։
Գոլերի հեղինակ դարձան Խեսեն, Ռաֆաել Վարանն ու Խամես Ռոդրիգեսը։
«Ռեալ» – «Ինտեր»՝ 3։0
1։0 Խեսե (29’), 2։0 Վարան (56’), 3։0 Ռոդրիգես (88’)










































