Մյունխենի «Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեքենբաուերի կարծիքով` առաջիկա մրցաշրջանում թիմը հզորացնելու կարիք չկա:
Ընթացիկ մրցաշրջանում բազմիցս նշվել է, որ մյունխենցիները կարող են ձեռք բերել «Սանթոս»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի և մի շարք այլ ֆուտբոլիստների տրանսֆերներ:
«Թիմի կազմը ներկայումս բավականին հզոր է: Եթե Պեպ Գվարդիոլային հաջողվի բարելավել թիմի բոլոր ֆուտբոլիստների խաղային որակներն, ապա «Բավարիա»-ին նոր աստղեր պետք չեն լինի:
Լիոնել Մեսսին «Բավարիա» չի տեղափոխվի:
Նեյմարի վերաբերյալ կասեմ, որ նրա տրանսֆերի արժեքը շատ բարձր է և կազմում է շուրջ 60-80 մլն եվրո: Բացի այդ, նա չի լքի իր ակումբը մինչև աշխարհի առաջնության ավարտը»,- ասել է Բեքենբաուերը:








































