«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պաշտոնապես հայտարարել է դարպասապահ Սերխիո Ռոմերոյի հետ 3-ամյա պայմանագիր ստորագրելու մասին:
«Սամպդորիա»-ի հետ դարպասապահի պայմանագրի ժամկետն ավարտվել է, և «կարմիր սատանաներ»-ը ոչինչ չեն վճարել նրա տեղափոխության դիմաց: Տեղեկությունների համաձայն՝ մանչեսթերյան ակումբում արգենտինացի ֆուտբոլիստի աշխատավարձը տարեկան 1.8 մլն եվրո կկազմի:
Հիշեցնենք, որ Ռոմերոյի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Ռեալ»-ը, «Ատլետիկո»-ն, «Ռոմա»-ն և «Ինտեր»-ը: Հավելենք, որ 28-ամյա դարպասապահը 2007-2009 թվականներին հանդես է եկել Լուի վան Գալի գլխավորությամբ:








































