Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ալվարո Մորատան հայտարարել է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ից կրած պարտությունը դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ նոր ուժերը դեռ պետք է ընտելանան թիմին:
«Երկար ժամանակ չէ, որ աշխատում ենք միասին, բայց Մանջուկիչն ու Դիբալան բարձրակարգ ֆուտբոլիստներ են: Որքան երկար խաղանք և մարզվենք միասին, այնքան միասնական կլինենք:
Ինչ վերաբերում է ինձ, ապա սիրում եմ աշխատել ձախ եզրում: Դա ինձ թույլ է տալիս ավելի լավ դրսևորվել: Դորտմունդցիների դեմ հանդիպման վերջին 30 րոպեների ընթացքում մենք ապացուցեցինք, որ վտանգավոր ենք լինելու առաջիկա մրցաշրջանում»-Goal. Com-ը մեջբերում է Մորատայի խոսքերը:






































