Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

ՀՀԿ-ում խուճապի մեջ են. մամուլ

Այս նախագահական ընտրությունները լավագույնս ապացուցեցին, որ իշխանական ընտրակեղծիքի մեքենան ամբողջովին փտած է, և դրա վրա հույս դնել այլևս չի կարելի: «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հետընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարեց, որ իշխանության կազմակերպած կրկնակի քվեարկությունները ձախողվել են, քանի որ ընտրատեղամաս բերված քաղաքացիները, ի նշան բողոքի, քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Այսինքն՝ հասկանալի դարձավ, որ չի արդարացնում նաև ընտրակաշառքը: Իսկ թաղային կամակատարների դավթարներում ցուցակագրվածների միայն երեսուն տոկոսն է քվեարկում իշխանական թեկնածուի օգտին:

«Հրապարակին» հասած տեղեկություններով, ՀՀԿ-ն որոշել է դասեր քաղել նախագահական ընտրություններից և հատկապես մեծ պատասխանատվություն է դրել Երևանի վարչական շրջանների ղեկավարների վրա: Բարդ վիճակում են հայտնվել մանավանդ Աջափնյակ, Ավան, Արաբկիր համայնքների թաղապետերը, որտեղ հաղթել էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջիններս պետք է կուսղեկավարությանն ապացուցեն իրենց հավատարմությունը և ապահովեն բարձր արդյունքներ ՀՀԿ-ի օգտին, այլապես վարչական վենդետայի կենթարկվեն: Եթե նախորդ ընտրություններին կատարվածը դեմոկրատական ընտրությունների «ատմասկայով» մատուցվեց հանրությանը, ապա դա չի նշանակում, որ այս անգամ էլ նույնը կարող են անել: Տարոնն էլ ապացուցելու խնդիր ունի, որ ինքը կարող ուժ է և արժանի է քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելուն: Ուստի, արդեն գործի են դրել ՀՀԿ-ական ոսկի երիտասարդությանը, թաղային մեծ ու փոքր հեղինակություններին, այսպես ասած՝ «ընտրական ջոկատներ» են կազմել ու պատրաստվում են մարտի: Ընտրություններին վերաբերվում են որպես ճակատամարտի, որտեղ պետք է ռևանշ վերցնեն փետրվարի 18-ի դիմաց: Այս օրերին նախապատրաստական ժողովներ են հրավիրում Տարոնի մոտ՝ խիստ գաղտնի, որոնց մասին որևէ խոսք չի ասվում հանրությանը: Նախօրեին ՀՀԿ-ականներից մեկն ասաց, որ մինչև ուշ գիշեր Տարոնի մոտ ժողով են արել ու քննարկել ՀՀԿ ցուցակի բովանդակությունն ու այլ կազմակերպչական հարցեր, սակայն հույժ գաղտնի է պահվում: Շտաբի պետ Շարմազանովն էլ, ով սովորաբար հաճույքով է շփվում լրագրողների հետ, այժմ խուսափում է հարցուպատասխանից:

Թե ինչ մեխանիզմներով ու մարտավարությամբ պետք է ապահովեն ՀՀԿ-ի հաղթանակը, թերթը փորձեց պարզել վարչական շրջանների պատասխանատուներից: Ավան համայնքի ղեկավար Մանվել Ջավադյանը, ով Տարոնի մտերիմ ընկերն է և ծանր վիճակում է նախագահականի արդյունքներից հետո, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ինքը որևէ մեկին հրահանգներ չի իջեցրել և միայն քարոզարշավի մեկնարկից հետո կխոսի այդ թեմայով: Արդյո՞ք չի մտահոգվում, որ կարող է կրկնվել նախագահական ընտրությունների պատմությունը, Ջավադյանը գերադասեց այդ մասին խոսել հետո: Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար Դավիթ Օհանյանն ասաց, որ ինքն իր մարտավարությունից ու կազմակերպչական հարցերից կխոսի միայն քարոզարշավից հետո:

Նշենք, որ ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու են նաև վարչական շրջանների ղեկավարները, սակայն հետագայում ինքնաբացարկ են հայտնելու և զբաղեցնելու են իրենց պաշտոնները: Այսինքն՝ Տարոն Մարգարյանի անցած ուղին ոչ մի թաղապետ չի կրկնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում