Thursday, 23 05 2024
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ
Սերժ Սարգսյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու
Պաղեստինի ճանաչումը Հայաստանի համար այլևս հրամայական է
Մայիսի 26-ին՝ Հանրապետության հրապարակում ձեր բոլորիդ աչքերի լույսը կտեսնենք
19:50
ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի մասին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են ՀՀ- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
19:30
Մաշհադում Իրանի նախագահ Ռայիսիի հուղարկավորությանը մասնակցում են օտարերկրյա պատվիրակություններ
Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները
19:10
Մեծ Բրիտանիայում հայտնել են Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկելու մասին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
18:50
Ռուսաստանը նախատեսվածից շուտ է մեկնարկել Խարկովի գրոհը
18:40
Վրաստան-Հարավային Կորեա ուղիղ թռիչքներ են բացվել
18:30
Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի
18:24
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
18:20
Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով
18:10
Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը
Պարզ է, թե որոնք են Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ երկու երկրները
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով Ադրբեջանում է
Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ
17:38
Զեղչված սակագնով ԱՄԷ SWIFT փոխանցումների ակցիայի ավարտին մնաց մեկ շաբաթ
17:33
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
17:30
Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ
Երևան-Իջևան ճանապարհին երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
Եկեք չգուշակենք. Փաշինյանը ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Գյումրիում «անհաջող» աղջիկ «փախցրած» երիտասարդն ազատազրկվեց, իսկ աղջիկն արդեն փոշմանել ու պատրաստ է ամուսնանալ նրա հետ

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Արթուր Մանուկյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Մովսեսյանի նախագահությամբ:

Գյումրիում տնակային պայմաններում ապրող 24-ամյա Արթուրը ծնվել է Վրաստանի Հանրապետությունում: Դատական ակտում Արթուրը նշված է որպես քաղաքացիություն չունեցող անձ, նա դեռ անձնագիր «չի հանել»:

Արթուրը մեղադրվել է աղջկա բացահայտ առևանգման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Մանուկյանը 2014 թվականի հունիսի 26-ին, ժամը 13-ի սահմաններում իր բարեկամ Գոչայի հետ Մոնա (անունը փոխված է) Պ.-ին առևանգելու նպատակով անհայտ մակնիշի ու պետհամարանիշի մեքենայով մոտեցել է Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտան հատել ցանկացող աղջկան ու նրա ընկերուհուն:

Արթուրը հետևից մոտեցել է Մոնային, բռնություն գործադրելով՝ մի ձեռքով բռնել է աղջկա ուսից, մյուս ձեռքով՝ գոտկատեղից, մոտեցրել է մեքենայի հետևի աջ դռանը:

Գոչան մեքենայի հետևի նստատեղից բռնել է Մոնային, քաշել է մեքենայի մեջ:

Բացահայտ առևանգել են աղջկան, տեղափոխել նրա կամքին հակառակ:

Առևանգումն ավարտվել է «անհաջողությամբ». աղջիկը դիմադրել է, մեքենայից չի իջել, ստիպված են եղել նրան վերադարձնել տուն:

Արթուրի հանցընկեր Գոչայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Արթուր Մանուկյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նա պնդել է նախաքննական ցուցմունքները, որոնցում հայտնել էր, թե Գյումրիում ապրում է իր ընտանիքի հետ, իր «ՎԱԶ-2106» մեքենան ծառայեցնում է որպես տաքսի:

2014 թվականի ապրիլին մեքենայով երթևեկելիս նկատել է Մոնային, հավանել է, ցանկացել է շփվել հետը:

Մայիսին Գյումրիի «Տարտու» վաճառակետի մոտ սպասել է Մոնային, հանդիպել է ու առաջարկել է ծանոթանալ ու շփվել:

Մոնան մերժել է իր առաջարկը: Պատճառաբանել է, թե սովորում է, դեռ ամուսնության նպատակ չունի:

Ինքը հետևել է Մոնային, երկու անգամ մոտեցել է նրան, ծաղիկներ ու փափուկ խաղալիք է նվիրել:

Հունիսին իր տատիկին ասել է, որ մի աղջկա է հավանել, ուզում է նրա հետ ամուսնանալ, առաջարկել է, որ գնան աղջկա տուն և խնդրեն նրա ձեռքը:

Տատիկը կանչել է Վրաստանում ապրող ազգականուհուն՝ Կարինեին, ով Գյումրի է եկել որդու՝ Գոչայի հետ:

Իրենք գնացել են Մոնայի տուն, խնդրել են նրա ձեռքը, բայց աղջկա ծնողները մերժել են, պատճառաբանել են, թե իրենց դուստրը դեռ փոքր է, սովորում է քոլեջում, դեռ նրան ամուսնացնելու ժամանակը չէ:

Դեպքի օրը՝ հունիսի 26-ին, Գյումրիի կենտրոնական շուկայի մոտ ինքը հանդիպել է Գոչային: Ասել է, թե ուզում է Մոնային մի տեղ տանել, խոսել ամուսնության մասին: Գոչան պատրաստակամություն է հայտնել մասնակցելու:

Գնացել են քոլեջի մոտ, սպասել են Մոնային:

Ժամը 13-ի սահմաններում Մոնան ընկերուհու հետ դուրս է եկել քոլեջից, գնացել են դեպի Վարդանանց հրապարակ:

Գորկու փողոցում Գոչան ինչ-որ տեղ է գնացել, իսկ ինքը շարունակել է հետևել Մոնային:

Այդ ընթացքում ինքը զանգել է Գոչային ու խնդրել է մի պատահական տաքսիով մոտենալ իրեն:

Գոչան «Օջախ» վաճառակետի դիմացից տաքսի է վարձել ու Հաղթանակի պողոտայում մոտեցել է իրեն:

Ինքը նստել է մեքենայի հետնամասում, Գոչան՝ վարորդի կողքին:

«Պուրակ» քաղցրավենիքի վաճառակետի խաչմերուկը չհասած՝ նկատել է Մոնային ու նրա ընկերուհուն:

Մեքենան կանգնեցրել է Մոնայի կողքին, մեքենայից իջել է, մոտեցել է աղջկան ու առաջարկել է իր հետ մի տեղ գնալ ու զրուցել իրենց ամուսնության մասին:

Մոնան մերժել է, ասել է, թե ոչ մի տեղ չի գնա:

Ինքը համոզել է նրան, նստեցրել է մեքենա, միասին գնացել են Երազգավորս գյուղ: Ինքն առաջարկել է, որ Մոնան իջնի մեքենայից, շփվի իր հետ, բայց նա մեքենայից հրաժարվել է իջնել:

Ինքը զանգել է իր տատիկին, հայտնել է կատարվածի մասին, կանչել է գյուղ:

Տատիկն ու Գոչայի մայրը եկել են Երազգավորս: Բոլորը միասին փորձել են համոզել, որ Մոնան իջնի մեքենայից, բայց նա չի իջել:

Համոզվելով, որ Մոնան չի ցանկանում իր հետ շփվել, նույն տաքսիով նրան վերադարձրել են Գյումրի՝ տուն:

Արթուրը պնդել է, թե ինքը Մոնային չի առևանգել, նրա նկատմամբ բռնի գործողություն չի կատարել:

Տուժող աղջիկը հայտնել է, որ ինքը մի քանի անգամ մերժել է Արթուրի առաջարկները, չի ցանկացել նրա հետ շփվել, ամուսնանալ:

Դեպքի օրը, երբ ինքն ընկերուհու հետ դուրս է եկել քոլեջից, Արթուրն ու մի տղա հետևել են իրենց:

Ճանապարհին մի սպիտակ մեքենա կանգնել է իր կողքին, Արթուրն իջել ու մոտեցել է իրեն: Առաջարկել է մեքենա նստել, ինքը մերժել է: Նա իր գոտկատեղից բռնելով՝ իր կամքին հակառակ իրեն տարել է դեպի մեքենան:

Ընկերուհին այդ ընթացքում քաշել է Արթուրի վերնաշապիկից, պահանջել է, որ նա իրեն բաց թողնի, բայց՝ ապարդյուն:

Մեքենայի հետևի նստատեղին նստած տղան օգնել է Արթուրին, իրեն մտցրել են մեքենա: Շարժվել են Գյումրիի ավտոկայանի ուղղությամբ:

Ընթացքի ժամանակ Արթուրի հետի տղան տեղափոխվել, նստել է վարորդի կողքին: Ինքը անծանոթ վարորդին խնդրել է կանգնեցնել մեքենան կամ իրեն տուն տանել, բայց վարորդը ոչինչ չի խոսել, շարունակել է մեքենան վարել:

Գնացել են իրեն անծանոթ մի գյուղ: Մի անծանոթ տան մոտ կանգնել են: Արթուրը սկսել է համոզել, որ ինքն իջնի մեքենայից, շփվի հետը, ամուսնանան, բայց ինքը մերժել է:

Քիչ անց եկել են Արթուրի տատն ու մի անծանոթ կին: Նրանք էլ են փորձել իրեն համոզել: Ինքը բոլորին մերժել է, մեքենայից չի իջել:

Նույն մեքենայով, որով առևանգել էին, Արթուրի տատն ու բարեկամուհին իրեն տուն են տարել:

Տուժողը հայտնել է, որ բողոք ու պահանջ չունի: Նա իր ցուցմունքը պնդել է Արթուրի հետ առերես հարցաքննության ժամանակ:

Արթուր Մանուկյանը մեղավոր է ճանաչվել տուժող աղջկա բացահայտ առևանգման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նա դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի հոկտեմբերի 11-ից:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը իր վերաքննիչ բողոքով խնդրել է անմեղ ճանաչել Արթուրին, իսկ նրա մեղավորությունը հաստատված գնահատելու դեպքում պատժի մասով փոփոխել դատավճիռը, սահմանել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, Արթուրի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել, նրան իրական ազատազրկման չդատապարտել:

Վերաքննիչ քրեական դատարան տուժող աղջիկը՝ Մոնան, եկել էր մայրիկի հետ: Նա իր հետ դիմումներ էր բերել՝ իր և իր հայրիկի կողմից;

Դիմումների մեջ նշված էր, որ աղջիկը ներել է Արթուրին, ավելին, հասկացել է, որ նրա նկատմամբ անտարբեր չէ, ցանկանում է ամուսնանալ նրա հետ ու խնդրում է, որ Արթուրը ազատվի ազատազրկման ձևով պատժի կրումից:

Վերաքննիչի դատավորի հարցին՝ պատրա՞ստ է աղջիկը Արթուրին 4 տարի սպասել՝ մինչև նա պատիժը կրի ու ազատվի, այդքան սիրո՞ւմ է նրան, աղջիկը պատասխանեց՝ այո, պատրաստ եմ: Բայց այդ խոսքերի հետ իր համար, միգուցե, նույնպես անսպասելի, աղջիկը սկսեց լաց լինել՝ իրականում ցույց տալով, որ չորս տարին ծանր ժամկետ է նաև իր համար:

Դատավորի հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է դիմադրել, ինչո՞ւ առևանգումը չի ավարտվել ամուսնությամբ, աղջիկը պատասխանեց, որ դիմադրել է ծնողներից վախենալով, ծնողները համաձայն չէին, որ ինքն ու Արթուրը ամուսնանան: Հիմա ծնողները համաձայն են:

Աղջկա մայրը, որ նստած էր դատարանի դահլիճում, հաստատեց, որ համաձայն է ամբաստանյալի ու իր աղջկա ամուսնությանը: Նույնը դատարանին ուղղված դիմումի մեջ գրել էր նաև աղջկա հայրը:

Այդ դեպքում ինչո՞ւ պատկան մարմնին ամուսնանալու դիմում չէին ներկայացրել տուժողն ու ամբաստանյալը: Պարզվեց, որ ամբաստանյալը դեռևս անձնագիր չունի:

Ամբաստանյալն ասաց, թե անձնագիր հանելու հարցով դիմել է կալանավայրի ադմինիստրացիային, բայց մերժել են:

Այս հանգամանքները հաստատող փաստաթղթերը՝ դիմումը, մերժողական պատասխանը, ամբաստանյալը իր հետ դատարան չէր բերել:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Ջուվանովան միջնորդեց գործի քննությունը հետաձգել, ժամանակ տալ, որ ինքը հնարավոր բոլոր փաստաթղթերը հավաքի ու ներկայացնի դատարան, որպեսզի պարզ դառնա, թե ինչո՞ւ Մանուկյանը մինչև այժմ անձնագիր չի կարողանում ստանալ, ինչո՞ւ է այդ հանգամանքը խոչընդոտում երիտասարդ սրտերի ամուսնական միավորմանը: Այդ հանգամանքների պարզաբանումը կարևոր է վերաքննիչ բողոքի քննության ու լուծման համար:

Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը, նրան ժամանակ տրամադրվեց անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու, դատարան ներկայացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում