Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը չեղյալ է հայտարարել Իրան մեկնելու վերաբերյալ սահմանափակումները՝ բացառությամբ Իրաքի, Աֆղանստանի և Պակիստանի հետ սահման ունեցող շրջանները, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ Նախարար Ֆիլիպ Համոնդը, հայտնում է BBC-ն:
«Մեր քաղաքականությունն ուղղված է, մեր գնահատմամբ, անընդունելի բարձր ռիսկ պարունակող շրջաններ գնալու դեմ»,- ասել է նա:
Նա նշել է, որ նախագահ Ռուհանիի ղեկավարման ընթացքում, բացասական գործոնների նվազեցման շնորհիվ, Բրիտանիայի քաղաքացիների համար ռիսկը փոխվել է:








































