Ստամբուլում անհայտ անձանց կողմից զինված հարձակման ժամանակ վիրավորվել է երկու ոստիկան, տեղեկացրել է Haber Turk-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլի Օքմեյդանը հրապարակում օրվա երկրորդ կեսին: Անհայտ անձինք կրակ են բացել Ջեմալ Քամաջիի անվան մարզահամալիրի մոտ հերթապահություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ: Վիրավորված երկու ոստիկանները տեղափոխվել են հիվանդանոց:
Ամբողջ շրջանի տարածքում ուժեղացված անվտանգության ռեժիմ է: Հարձակում գործած անձինք փնտրվում են:
Թուրքիայում իրադրությունը կտրուկ սրվել է Սուրուչում ԴԱԻՇ-ի իրականացրած ահաբեկչությունից հետո:








































