Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հազարավոր դասալիքների համար մասշտաբային համաներում է հայտարարել երկրի ներսում ու երկրի սահմաններից դուրս:
Այդ մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները: Սիրիայում զինված հակամարտությունը մեկնարկել է 2011 թվականի մարտից: ՄԱԿ-ի տվյալներով` դրա հետևանքով զոհվել է ավելի քան 220.000 մարդ:









































