ՊՍԺ-ն 45,9 մլն ֆունտ կվճարի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տրանսֆերի դիմաց: Այդ մասին հայտնում է Daily Mirror-ը:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ արգենտինացին պետք է փարիզյան ակումբին միանա հուլիսի 24-ին կամ 25-ին, սակայն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հերքել այդ տեղեկությունները:
Հիշեցնենք՝ ֆուտբոլիստը «Ռեալ»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2014 թվականի ամռանը: Անգլիայի պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 27 հանդիպումների, 10 գոլ է խփել և գոլային երեք փոխանցում կատարել:








































