Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելին ազատազրկում է սպառնում: Այս մասին տեղեկացնում է իսպանական AS-ը:
Folha de Sao Paulo-ի տեղեկություններով՝ Ռոսելին մեղադրում են խաղի հեռարձակման իրավունքներն ապօրինաբար ձեռք բերելու գործում մասնակից լինելու մեջ: Խոսքը վերաբերում է 2008 թվականին կայացած Բրազիլիա – Պորտուգալիա հանդիպման հեռարձակմանը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Ռոսելին պատկանող «Այլանտո Մարքեթինգ» ընկերությունն այդ ժամանակ հնարավորն արել է խաղը հեռարձակելու բացառիկ իրավունքները գնելու համար: Գործն ուսումնասիրող դատախազը խախտումներ է նկատել այս գործարքում:
Եթե Ռոսելը մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է 8 տարվա ազատազրկում:








































