Wal-mart ամերիկյան առևտրի ցանցը գնել է առցանց առևտրով զբաղվող չինական Yihaodian ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Wal-mart-ն արդեն տիրացել է ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսին, և այժմ այն վերահսկում է ամբողջությամբ։ Wal-mart-ում հայտնել են, որ ընկերության վերջնական ձեռքբերումը թույլ կտա իրենց ամրապնդել դիրքերը Չինաստանի էլեկտրոնային առևտրի շուկայում և բարելավել համակարգումը ֆիզիկական և առցանց խանութների միջև։
Yihaodian-ը հիմնադրվել է 2008 թվականին։ Wal-mart-ը դրա բաժնետոմսերի 51 տոկոսը ձեռք էր բերել 2008 թվականին։









































