Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում կայանալիք «Բարսելոնա»-ի դեմ խաղից առաջ «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին վերլուծել է մրցակցի խաղը:
«Իտալական ֆուտբոլը տարբերվում է իսպանականից, գերմանականից և անգլիականից: «Բարսելոնա»-ն ստիպում է իր բոլոր մրցակիցներին նույն ձևով խաղալ: Այսինքն՝ կատալոնական ակումբը տիրում է գնդակին ընդհանուր խաղաժամանակի 60-65%-ը:
Սակայն հուսով ենք, որ մեր թիմի դեմ դիմակայության ժամանակ «Բարսելոնա»-ն այդքան երկար չի վերահսկի գնդակը: Նման դեպքում մենք ավելի շատ հնարավորություն կունենանք հաջող լուծում տալու մեր խնդրին»,- նշել է Ալեգրին:








































