Ավստրալիայի Մելբուրն քաղաքից մի դեռահաս որոշել է տպավորություն գործել իր հասակակիցների վրա և դուրս է եկել մեծ արագությամբ ընթացող գնացքի պատուհանից,- հայտնում է Life News Online-ը:
Ուղևորների խոսքերով՝ տղան իր ընկերների հետ է եղել: Նրանք վերադառնալիս են եղել տեղական երաժշտական Good Life փառատոնից և իրենց բավական սադրիչ են պահել:
«Բազմության աղմուկի ներքո նա գնաց դեպի պատուհանը և անընդհատ շրջվում էր՝ սպասելով հանդիսատեսի դրական նշանին,- հայտնել է ականատեսներից մեկը:- Այդ պահին ես մտածեցի, որ կատակում է»:
Տղան հանել է վերնաշապիկը, դուրս եկել փոքրիկ պատուհանից և մի ձեռքով կախվել պատուհանից: Հետո նա հետ է եկել և կատարած պարտքի զգացումով նստել իր տեղը:
«Այսպիսի վարքը հազվադեպ չէ անցումային տարիքի մարդկանց համար,- մեկնաբանել է հոգեբան Սենդի Ռեյը:- Ես զարմանում եմ, որ նրա ընկերներից ոչ մեկը չի նետվել նրան կանգնեցնելու: Բոլորը հանգիստ հետևել են նրա գործողություններին»:
Մասնագետի խոսքերով՝ մեծ հաջողություն է, որ երիտասարդը վնասվածքներ չի ստացել: Ցանկացած պահի նրան կարող էր հարվածել հակառակ ուղղությամբ ընթացող գնացքը:
Երիտասարդի «հնարքի» տեսագրությունը փոխանցվել է օրինապահ մարմիններին, վերջիններս որոշում են տղայի ճակատագիրը:







































